
9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ-ում 9 թեսթերի պատասխանները ստացվել են, արդյունքում կորոնավիրուս չի հայտնաբերվել:
«Արդեն տեղեկացրել էի, որ սպասում ենք 9 կասկածելի դեպքերի թեստերի պատասխանների և ուրախ եմ տեղեկացնելու, որ Առողջապահության նախարարը հենց նոր տեղեկացրեց՝ պատասխանները բացասական են: Այսինքն՝ տվյալ քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև հայտնեց՝ այն քաղաքացիները, որոնք կասկածվում են վարակված լինելու մեջ, պատշաճ կերպով ստուգվում են:
Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված հայրենակիցներին, ապա Փաշինյանի փոխանցմամբ ՝ նրանց մոտ ևս բացասական փոփոխություն չի նկատվել: