Իդլիբի բախումների պատճառը Սոչիի պայմանավորվածությունների խախտումն է. Սաֆրաստյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ներկայացնելով Իդլիբում իրավիճակի սրման պատճառները, հայտարարեց, որ կողմերն այն կապում են 2018 թվակինի սեպտեմբերին Սոչիի պայմանավորվածությունների խախտման հետ։
«Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, թե ամեն ինչ կանի, որպեսզի իր հսկողության տակ գտնով Սիրիական տարածքներից դուրս հանի ջիհադիստական, ծայրահեղական կազմավորումները, բայց նա այն չարեց։ Քանի որ դա Թուրքիան չարեց՝ Սիրիան սկսեց այդ տարածքներն ազտագրել տեռորիստական կազմավորումներից։ Թուրքիան այն համարեց պայմանավորվածությունների խախտում»,– նշեց արևելագիտության ինստիտուտի տնօրենը և շեշտեց , որ Ռուսաստանն ու Սիրիան էլ գտնում են, որ ձռք բերված պայմանավորվածությունները խախտել է Թուրքիան։
Անդրադառնալով մարտի 5–ին կայանալիք Պուտին–Էրդողան հանդիպմանը հնարավոր փոխզիջումային տարբերակների ընդունմանը՝ Սաֆրաստյանը նշեց. «Կոմպրոմիս կարող է լինել, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ Սոչիի պայմանավորվածության վերակենդանացման առումով։ Այսինքն՝ Թուրքիան այդ տարածքներից դուրս բերի հրոսակային, տեռորիստական խմբավորումները։ Փոխարենը՝ ստեղծված պայմաններում Սոչիի պայմանավորվածությանն ավելացվի մի նոր կետ, որով ռուսական և թուրքական ուժերին հնարավորություն տրվի թուրք–սիրիական սահմանը վերցնել համատեղ հսկողության տակ»։ Բանախոսը հիշեցրեց, որ նման բուֆերային գորի կա թուրք–սիրիական սահմանի քրդաբնակ հատվածներում։
Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ Իրանն ուժեղացրել է իր ակտիվությունը ՝ շիա խմբավորումներին Սիրիայի կենտորնական և հարավային շրջաններից տեղափոխելով Իդլիբ։
Ըստ թուրքագետի, գեներալ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրան–ԱՄՆ հարաբերությունները տեղափոխվել են ռազմավարական հակամարտության դաշտ և թուլացնելով Թուրքիային, Իրանը փորձում է թուլացնել ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին