Ախալքալաքի դպրոցներում ախտահանման աշխատանքներ դեռ չեն իրականացվում
Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում դեռևս չեն իրականացվել կորոնավիրուսի կանխարգելման ախտահանման աշխատանքներ: Jnews-ի հաղորդմամբ, այս հարցի վերաբերյալ որոշումը, թե ինչպես և ինչ կերպով է իրականացվելու Ախալքալաքի դպրոցներում ախտահանումը, կորոշվի քաղաքապետարանի այսօրվա մունիցիպալիտետի Հանրային առողջապահության կենտրոնի հետ նիստում:
Ախալքալաքի հանրային առողջապահության կենտրոնի տնօրենը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ մինչ այժմ մունիցիպալիտետի դպրոցներում դեռևս ախտահանման աշխատանքներ չեն իրականացվել, բայց դրանք, իհարկե, անպայման կիրականացվեն:
«Այսօր մենք քաղաքապետարանում հանդիպում ունենք ժամը 11-ին, և կորոշենք, թե ինչպես և ինչ կերպ ենք իրականացնելու ախտահանման աշխատանքները: Այս պահին մենք չունենք անհրաժեշտ սարքավորումներ», – ասել է Ավետիք Տոնականյանը:
Ախալքալաքի Կրթության ռեսուրս-կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը նշել է, որ այսօր նրանք սպասում են ԿԳՆ-ի հանձնարարականին, ու այնուհետև որոշում կկայացնեն:
«Ախտահանումը դեռ չի իրականացվել, մենք սպասում ենք ԿԳ նախարարության հրամանին: Մենք կտեսնենք, թե ինչպիսին կլինի այն, կամ նախարարությունը դա կանի, կամ դպրոցներն իրենք կիրականացնեն, կամ գուցե նրանք այդ պարտականությունները ստանձնեն Հանրային առողջապահության կենտրոնին», – ասել էԹերեզա Չիվչյանը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում դպրոցական արձակուրդները մարտի 9-ի փոխարեն մեկնարկել են այսօրվանից և կտևեն մինչև մարտի 16-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կարանտինային գոտում է 170 մարդ
- Դպրոցական արձակուրդները Վրաստանում նախատեսվածից մեկ շաբաթ շուտ կսկսվեն
- Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
- Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին