Ամերիաբանկը հայ մշակույթի կողքին է. «Հայկական ոդիսականը. Նռան գույները» փառատոնի մեկնարկը
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի Ֆրիըր (Freer Gallery) պատկերասրահում փետրվարի 29-ին «Երախտիքի խոսք Փարաջանովին» միջոցառմամբ մեկնարկել է «Հայկական Ոդիսականը․ Նռան գույնը» փառատոնը։ Կարևորելով հայ մշակույթի ներկայացվածությունը արտերկրում` Ամերիաբանկը հանդես է գալիս որպես փառատոնի Գլխավոր կորպորատիվ հովանավոր:
Փառատոնն իրականացվում է PostClassical Ensemble-ի և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության կողմից:Փառատոնն իր մեջ ներառում է ֆիլմերի ցուցադրումներ և համերգային ծրագրեր։
Փառատոնի գլխավոր միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ազգային տաճարում մարտի 4-ին ժամը 19։30։ Համերգի ընթացքում ելույթներով հանդես կգան մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը, հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, PostClassical Ensemble-ը Անխել Հիլ-Օրդոնեսի ղեկավարությամբ կկատարի հայտնի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի՝ հատուկ այս համերգի համար գրված ստեղծագործությունը։
Համերգը կուղեկցվի սիրիահայ նկարիչ Գևորգ Մուրադի մուլտիմեդիա նկարազարդումներով։ Միջոցառումներին Հայաստանից Վաշինգտոնում ներկա կլինեն մշակութային, հասարակական և քաղաքական գործիչներ:
Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ:
Միջոցառումների մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում
- Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար
- Ամերիաբանկ. Աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ
- Ամերիաբանկ. 2020թ. ՀՀ լավագույն ներդրումային բանկն ըստ «Global Finance» ամսագրի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան