Բաքվում կորոնավիրուսի կասկածանքով կարանտինի տակ են առնվել 9 արտասահմանցիներ
Իրանից Ադրբեջան մեկնած 4 արտասահմանցիներ բժշկական վերահսկողության տակ են առնվել՝ կորոնավիրուսով վարակված լինելու կասկածանքով։ Արտասահմանցիները, որոնցից երեքը Չեխիայի, իսկ մեկը՝ Իտալիայի քաղաքացի է, Բաքվի №1 կլինիկա են տեղափոխվել փետրվարի 29-ին։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսի կասկածանքով Բաքվի նույն կլինիկայում մեկուսացվել է ևս հինգ անձ, ովքեր, ըստ մամուլում տեղ գտած տեղեկատվության, Իրանի քաղաքացիներ են։
Նշենք, որ Բաքվի №1 կլինիկայում այս պահին կորոնավիրուսի կասկածանքով կարանտինի տակ են գտնվում նաև Ադրբեջանի երկու քաղաքացիներ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան