Իրանում Ադրբեջանի դեսպան Բոնյադ Հոսեյնովը հերթական անգամ ծիծաղելի վիճակում է հայտնվել
Իրանում Ադրբեջանի դեսպան Բոնյադ Հոսեյնովը հերթական անգամ ծիծաղելի վիճակում է հայտնվել։ Այս մասին գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը։
«Նախորդ տարի Իրանում Ադրբեջանի դեսպանությունում կազմակերպված Խոջալուի դեպքերին նվիրված ցուցահանդեսի մասնակիցներին ադրբեջանական կեղծիքն ավելի համոզիչ դարձնելու նպատակով Ադրբեջանի դեսպանը Հայոց ցեղասպանության ժամանակ արված լուսանկարը վերագրել էր Խոջալուում տեղի ունեցած դեպքերին: Այդ կեղծիքն իհարկե շատ արագ բացահայտվեց:
Հավանաբար նախորդ տարվա Խոջալուի միջոցառման տապալումից հետո այս տարի կազմակերպված միջոցառման ժամանակ Ադրբեջանի դեսպանը փորձել է իրանցիների մոտ Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ՝ ցույց տալով, թե Ադրբեջանը որքան իրանասեր է, ա՛յ հայերը, տեսե՛ք, առաջին իսկ առիթն օգտագործեցին՝ փակելով Իրանի հետ սահմանը:
«Միշտ աղոթել եմ, որ մի օր Հայաստան'ի և Իրանի սահմանը փակվի, այսօր իմ աղոթքն իրականություն դարձավ, և Հայաստանն իր ձեռքով փակեց Իրանի հետ սահմանը: Վիրուսն ինչ է, որ դրա պատճառով սահմանը փակեցին՝ Իրանի քաղաքացիներին դուրս հանելով երկրից»,-ասել է Իրանում Ադրբեջանի դեսպանը:
Հավանաբար երիտասարդ դեսպանի հայտարարարության լրջությունը ստուգելու նպատակով էր, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել և շեշտել սահմանները բաց պահելու անհրաժեշտությունը:
Սակայն Բաքվի դեսպանի վերոնշյալ «հանճարեղ» հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց հենց իր ղեկավարած դեսպանությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ադրբեջանը երկու շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը, պատճառը, բնականաբար կորոնավիրուսն է»,-գրել է իրանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին