Լրագրողը դիմել է դատարան Ստյոպա Սաֆարյանի՝ ներողություն խնդրելու պահանջով
Լրագրող Թագուհի Ասլանյանը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վիրավորանք հասցնելու համար հրապարակային կերպով ներողություն խնդրի, ինչպես նաև պահանջել է, որ դատարանը պարտավորեցնի Սաֆարյանին փոխհատուցում տրամադրել։
Հայցը նախորդ տարվա վերջին մակագրվել է դատավար Զարուհի Նախշքարյանին։ Նախնական դատական նիստը նշանակվել է մարտի 6-ին ժամը 10-ին։ Լրագրողի ներկայացուցիչը դատարանում փաստաբան Լուսինե Վիրաբյանն է։
Հայցի համար հիմք է հանդիսացել Սաֆարյանի՝ բազմաթիվ քննադատությունների արժանացած հրավերն ու դրան հետևած քննարկումը, երբ ՀԽ նախագահը սահմանափակել էր լրատվամիջոցների մուտքը միջոցառմանը։
Երբ քննարկմանը չհրավիրված լրատվամիջոցների լրագրողներն այնուամենայնիվ ներկայանում են միջոցառմանը, փորձում հարցեր տալ Սաֆարյանին, հրավիրել իրենց խմբագրություն՝ հարցազրույցի, նա պատասխանում է.«Աշխատեք ձեր վրա, կատարելագործվեք: Մենք միայն կայացածներին ենք հրավիրել: Դուք ինձ հրավերներ մի ուղարկեք ո՛չ սաունաների, ո՛չ ձեր տարածքների, ո՛չ ձեր տների: Դուք իմ կինը չեք, որ ինձ տեղ հրավիրեք, ինձ միայն իմ կինը կարող է տեղ հրավիրել»:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Կոչուբաև. Սաֆարյանը չի կարող լինել Հանրային խորհուրդի նախագահ
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
- Լրագրողական կազմակերպություններ. Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը վտանգավոր է ու անթույլատրելի
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար