Չի բացառվում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացը չեղարկվի
ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մեկ ամիս առաջ առողջապահության նախարարությանը հարցեր է ուղղարկել կապված «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի վերաբերյալ:
Հարցերը վերաբերել են՝ արդյո՞ք քննարկվել է միավորման արդյունավետության գնահատում, ծախարդյունավետության գնահատում, կանխատեսվե՞լ է, թե ինչպիսի արդյունքներ են լինելու:
Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր առավոտյան ստացել են պատասխանները, որտեղ նշված է, որ որևէ վերլուծություն չի իրականացվել, պատճառաբանությունն այն է, որ փաստ է՝ ցանկացած միավորում բերում է արդյունավետության բարձրացում:
«Ինձ համար հիմնավորումների մասով մի քիչ տարակուսելի հարցեր կային, որոնք վերաբերում էին կառավարման արդյունավետության բարձրացմանը: Ընդամենը նշված էր, որ ապացուցված փաստ է որպես տեսություն: Մենք ունենք ակնառու փաստեր՝ բժշկական բուրգերի ստեղծման փորձը, և այն բուրգերում, որտեղ կառուցվածքային միավորները տարածքային առումով իրարից հեռու են գտնվել, կառավարումը ձախողվել է»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր հանձնաժողովն ԱԺ-ում կազմակերպել էր «ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ-ի միավորման գործընթացի խնդիրները» թեմայով քննարկում: Ն. Զեյնալյանն ասաց, որ քննարկման կազմակերման նպատակն այն էր, որ ՊՈԱԿ-ի կոլեկտիվից, շահառուներից գրություններ էին ստացել, որոնք հարցեր ունեն, իրենց հետ չի քննարկվել այդ որոշումը:
«Հանձնաժողովը քննարկելու է այսօրվա հանդիպման արդյունքները, վերլուծելու ու ամփոփելու է բոլոր կողմերի տեսակետները, կազմելու է արձանագրությունն ու իր տեսակետով ուղարկելու է կառավարություն՝ միավորման համապատասխան որոշումը կամ չեղարկելու, կամ նույնությամբ թողելու: Ոչինչ, իհարկե, չի կարելի բացառել, կախված է վերլուծության արդյունքներից»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի միավորման հարցի քննարկումն ԱԺ-ում՝ առանց առողջապահության նախարարի
- «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի մասնագետներն աշխատանքից ազատվում են Թորոսյանի նեղ անձնային շահերի պատճառով»
- «Ան աշխատակազմի ղեկավարը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ»
- ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
- Աշխատանքային քննարկում՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» հիվանդանոցի միավորման գործընթացի թեմայով
- Գևորգ Թամամյան. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեն է նշանակվել ՊԵԿ օպերվարչության կապիտանը
- ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները փողոց են դուրս եկել
- «ՁԻԱՀ կանխարգելման կենտրոն»-ի փոխտնօրենը բերման էր ենթարկվել, ապա ազատ արձակվել
- ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ. Մեզ փորձում են լռեցնել, ինչն անընդունելի է
- «Օպտիմալացում» կառավարության նիստում՝ ՁԻԱՀ-ը միացրեցին ինֆեկցիոնին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան