Մադոննան համերգի ժամանակ ընկել է բեմի վրա ու արտասվել
61-ամյա երգչուհի Մադոննան Փարիզում իր ելույթի ժամանակ ընկել է բեմի վրա և արտասվել։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Թվիթերում գրել են երգչուհու երկրպագուները։
«Ընկերս, որը հինգշաբթի այցելել էր Մադոննայի շոուին, պատմել է, որ Vogue երգի վերջում նա նստել է աթոռի ծայրին և ընկել հատակին։ Պարողները ստիպված օգնել են նրան բարձրանալ, հետո նա սկսել է արտասվել ու չի կարողացել զսպել իրեն»,- ասվում է հաղորդագրությունում։
Մադոննայի համերգը Փարիզում կայացել է Madame X նոր շրջագայության շրջանակում։ Չնայած հունվարին ստացած ծնկի ու ազդրի լուրջ վնասվածքին, երգչուհին շարունակել է համերգները։
Համերգային շրջագայությունը մեկնարկել է նախորդ տարի սեպտեմբերին Նյու Յորքում։ Վերջին համերգը նախատեսված է մարտի 11-ին Փարիզում։ Նախատեսված 79 համերգից մնացել է 8-ը։
Հարակից հրապարակումներ`
- Լոնդոնում Մադոննայի ելույթի ժամանակ անսպասելի անջատվել է լույսը
- Մադոննան համերգից մեկ ժամ առաջ չեղարկել է այն
- Մադոննան ուժեղ ցավերի պատճառով կրկին չեղարկել է համերգը
- Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա