Շանհայից վերադարձած ՀՀ քաղաքացի. Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ
Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Մուրադյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Բարև Ձեզ պարոն վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ, անունս Տիգրան Սուրենի Մուրադյան, վերջին երեք և կես տարիների ընթացքում ապրում և աշխատում եմ Չինաստանում` տվյալ պահին Շանհայ քաղաքում: Վերադարձել եմ ՀՀ 8 օր առաջ, փետրվարի 20-ին` 25 օր Շանհայում մնալուց հետո:
Օդանավակայանում ինքս մոտեցել եմ բժիշկներին, տվել տվյալներս, խնդրել, որ ինձ տեղափոխեն հիվանդանոց` քանի որ ամեն դեպքում օդանավով էի եկել, և այնտեղ կոնտակտ էի ունեցել օդանավում գտնվող ուղևորների հետ: Օդանավակայանում ինձ ասացին, որ իմաստ չկա ինձ հիվանդանոց տեղափոխելու կամ կարանտինի տակ պահելու, քանի որ ոչ մի ախտանշան օդանավակայանում գտնվող իրենց սարքը ցույց չէր տալիս, և ինձ ուղարկեցին տուն: Ինձ այս 8 օրվա մեջ զանգահարել են ընդամենը 4 անգամ` հարցնելով ընդամենը`տաքություն ունեմ, թե չէ` չնայած որ բժշկուհին ինձ ասաց, որ ինձ մոտ կարող է ընդանրապես ախտանշան չլինել, բայց ես վիրուսակիր լինեմ` հետևաբար կորոնա վիրուսը այդքան վտանգավոր հիվանդություն է ( չնայած նրան, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, թե կորոնա վիրուսը վտանգավոր հիվանդություն չէ):
Երբ ինձ զանգահարեցին արդեն երրորդ անգամ ( այս անգամ Շենգավիթի պոլիկլինիկայից) և հարցրեցին առողջությանս որպիսության մասին, ես խնդրեցի, որ ինձ տանեն թեստավորման, քանի որ գիտեմ, որ ՀՀ-ն 200 թեստի ապարատներ է ստացել Ռուսաստանից: Բժշկուհին շատ կոպիտ կերպով ինձ ասաց, թե ես կարող էի պահանջել, որպեսզի թեստ անցնեի, երբ պառկած էի Նորքի հիվանդանոցում: Այս խոսքերը ինձ անակնկալի բերեցին: Ես ասացի բժշկուհուն, որ ես ոչ մի օր չեմ անցկացրել Նորքի հիվանդանոցում, ինչին ի պատասխան բժշկուհին ասաց, որ իրեն թուղթ են փոխանցել, որտեղ նշված է, որ ես պառկած եմ եղել Նորքի հիվանդանոցում: Այսինքն ստացվում է, որ ես հավանաբար ի սկզբանե պետք է տեղափոխվեի Նորքի հիվանդանոց, սակայն առողջապահության նախարարությունը չի հետևել իր այդ պարտականությանը, ինձ ուղղակի գրանցել են փաստաթղթերում, սակայն ոչ մի բուժօգնություն ցույց չեն տվել:
Ես գրում եմ Ձեզ այս նամակը, քանի որ ակնհայտ կոռւպցիոն գործընթացի վտանգ եմ զգում, և խնդրում ուշադրություն դարձնել այս հանգամանքի վրա:
Հիշեցնեմ նաև, որ այնպիսի երկրներ, ինպիսին են օրինակ Ռուսաստանը և Ուկրաինան իրենց բոլոր քաղաքացիներին պահում են 14 օրյա կարանտինի մեջ` ապահովելով սննդով և անհրաժեշտ այլ պայմաններով: Շատ Ասիական երկրներ շատ մեծ միջոցներ են տրամադրել կորոնա վիրուսի դեմ պայքարի դեմ, սակայն, գալով ՀՀ` ես հասկացա, որ ՀՀ առողջապահության նախարարությունը մատնված է պարապուրդի, ցուցաբերում է բացահայտ անտարբերություն այս պահին աշխարհի բոլոր երկրների համար` համար մեկ մարտահրավեր հանդիսացող կորոնավիրուսի դեմ պայքարում: Ես ցանկանում եմ նշել, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ անլուրջ վերաբերմունք է ցույց տալիս կորոնավիրուսի պայքարի նկատմամբ, անում ոչ խելամիտ հայտարարություններ, և անուշադրություն մատնելով ՀՀ ժամանած բոլոր Չինաստանից ժամանած հայերին` պոտենցիալ վտանգ է առաջացնում ՀՀ քաղաքացիների անվտանգությանը: Շատ շնորհակալ կլինեի, եթե արձագանքեիք իմ այս ահազանգին, կամ ձեռնամուխ լինեիք այս լուրջ խնդրին լուծումներ տալու ուղղությամբ: Մաղթում եմ Ձեզ բարի օր»,- գրել է Տ.Մուրադյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վերջին օրերին Իրանից օդանավով ՀՀ է տեղափոխվել 130, ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի
- «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք». ԱՀԿ-ի կոչը պետություններին՝ կապված կորոնավիրուսի հետ
- Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը
- Քաղաքական տարաձայնություններ՝ կորոնավիրուսի շուրջ
- Կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին կարող է առավելություններ տալ. Խաչատրյան
- Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել է Իրան
- Հայաստանում Չինաստանի և Իտալիայի դեսպանները ՀՀ ԱԳՆ-ում ներկայացրել են կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը
- Չինաստանից ՌԴ տարհանված ՀՀ քաղաքացին կարանտինի ավարտից հետո կվերադառնա հայրենիք
- Նորքի ինֆեկցիոնում Չինաստանից վերադարձածներին կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստ չեն անցկացրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին