
Փյունիկի ու Ուրարտուի մարզադպրոցներում մարզումները դադարեցվել են
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով «Փյունիկ» մարզադպրոցում և Մրգաշատի մասնաճյուղում մինչև մարտի 10-ը մարզումները դադարեցվել են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մարզումները կշարունակեն միայն «Փյունիկի» Բարձրագույն և Առաջին լիգայում հանդես եկող թիմերը:
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները, այն կանխելու նպատակով մարտի 2-ից 8-ը դադարեցվում են նաև «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան բոլոր թիմերի մարզումները։
Մարզումների վերսկսման ժամկետների վերաբերյալ ակումբները կտեղեկացնեն լրացուցիչ: