Քննարկվել են օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների ապօրինի որդեգրման հարցեր
ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի փոխդեսպան Աննառոզա Կոլանջելոյին և ՌԴ-ում ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանատանը Իտալիայի ֆինանսական գվարդիայի կցորդ, բրիգադի գեներալ՝ Մաուրիցիո Մուսկառային: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արթուր Մելիքյանը, Արսեն Այվազյանը և ՀԿԳ վարչություններից մեկի պետ Հովհաննես Համբարյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են օտարերկրացիների կողմից, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Իտալիայի Հանրապետության համապատասխան իրավապահ մարմինների հետ համատեղ փոխգործակցության և իրավական օգնության ցուցաբերմանը վերաբերող, ինչպես նաև՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա