Պետությունների 33.3%-ում գրանցվել է կորոնավիրուս
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, հասնում է մոտ 87 հազարի։
Բացի Չինաստանից, հիվանդությունը տարածվեց տասնյակ այլ երկրներում, ներառյալ Հայաստանում: Հայաստանում այս պահին մեկուսացված քաղաքացիների թիվն, ըստ պաշտոնական տվյալների, 30-ն է, թեստավորվել են 120 քաղաքացիներ, որոնցից 1-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։
Երեկ հայտնի դարձավ, որ վարակված 29-ամյա քաղաքացին Հայաստան է ժամանել Իրանից։
Կորոնավիրուսով վարակման դեպքեր գրանցվել են արդեն 65 պետություններում, կամ գրանցված պետությունների 33.3 տոկոսում։
Կորոնավիրուսով վարակված պետություններն են՝
Ճապոնիա, Թայլանդ, ԱՄՆ, Ավստրալիա, Սինգապուր, Հարավայի Կորեա, Մալազիա, Վիետնամ, Մալազիա, Նեպալ, Կամբոջա, Գերմանիա, Շրի-Լանկա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Հնդկաստան, Ֆիլիպիններ, Իտալիա, Անգլիա, Ռուսաստան, Կանադա, Իսպանդիա, Շվեդիա, Բելգիա, Կորեա, Լիբանան, Իրան, Իսրայել, Քուվեյթ, Բահրեյն, Աֆղանստան, Իրաք, Օման, Խորվաթիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ռումինիա, Ալժիր, Բրազիլիա, Հունաստան, Նորվեգիա, Վրաստան, Պակիստան, Հյուսիսային Մակեդոնիա, Դանիա, Էստոնիա, Եգիպտոս, Լիտվա, Նիգերիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Բելառուս, Ադրբեջան, Մեքսիկա, Էկվադոր, Դոմինիկյան Հանրապետություն, Չեխիա, Հայաստան, Լյուքսեմբուրգ, Քաթար, Ինդոնեզիա, Իսլանդիա, Անդորրա և Հորդանան։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսը հասավ Հորդանան
- Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով դպրոցներում արձակուրդ է հայտարարվել
- Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
- Նարեկ Զեյնալյան. Կորոնավիրուսի այս իրավիճակին պետք է վերաբերվել բավականին լուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա