Չինաստանի կորոնավիրուսային առաջին հիվանդանոցի հիվանդները «վերջացել են»
Չինական Ուհան նահանգի իշխանությունը հայտարարել է, որ առաջին կորոնավիրուսային հիվանդանոցը փակում է։ Այս մասին գրում է lenta.ru-ն։
Հիվանդանոցը փակելու պատճառն այն է, որ այնտեղ այլևս ոչ մի հիվանդ չկա, բոլորը դուրս են գրվել։ Փակված հիվանդանոցի անունը դեռևս հայտնի չէ։
Նշվում է, որ այն առաջին հիվանդանոցն էր՝ նախատեսված միայն կորոնավիրուսով վարակվածների համար։ Ուհանում կա նմանատիպ 16 բուժհաստատություն։
Ներկայումս աշխարհում ավելի քան 89 հազար քաղաքացի վարակված է կորոնավիրուսով։ ՉԺՀ սահմաններից դուրս վիրուսով վարակվել է ավելի քան 9000 քաղաքացի։ Կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 3000-ի, ապաքինվել է 45 հազար մարդ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսից մահացել է Այաթոլլահ Ալի Խամենեի խորհրդատուն
- Կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խումբը նիստ է անցկացնում
- Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան