Ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի
2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:
Ըստ աղբյուրի, որոշման հնարավոր ընդունման պատճառը կորոնավիրուսի տարածումն է:
Դրա պատճառով խաղերը կարող են ցուցադրվել միայն հեռուստատեսային հեռարձակումներով։ Սա թույլ կտա չկորցնել հեռարձակողների և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միրև ստորագրված բազմամիլիոնանոց պայմանագրերը:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան ընտրել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի կարգախոսը
- 32-րդ ամառային օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին