Զարիֆը շնորհակալություն է հայտնում ԱՀԿ-ին` կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցության համար
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհակալություն է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և բարեկամ երկրներին կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար՝ չնայած ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
«Մենք երախտապարտ ենք ԱՀԿ-ին և բարեկամական երկրներին՝ COVID-19-ի դեմ պայքարում համերաշխության համար, մինչդեռ մենք կանգնած ենք Միացյալ Նահանգներից տնտեսական ահաբեկչության դեմ, ինչը վտանգում է Իրանում հիվանդներին», - գրել է Զարիֆը թվիթերում:
Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ Իրանին դեռ պետք են դիմակներ, շնչառական սարքեր, վիրաբուժական զգեստներ, պաշտպանիչ հագուստ և կորոնավիրուսային ախտորոշիչ հավաքածուներ:
Ավելի վաղ Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը Իրանին առաջարկել էին նյութական և ֆինանսական աջակցություն՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար:
Հումանիտար օգնության առաջին խմբաքանակը Իրանին ԱՀԿ-ի միջոցով առաքվել է նախօրեին Դուբայից՝ ռազմական ինքնաթիռներով, որոնցում եղել են ախտորոշիչ սարքեր, բժշկական սարքավորումներ, պաշտպանիչ հագուստ և ձեռնոցներ:
Վերջին տվյալներով, Իրանում կորոնավիրուսով վարակված է 1,501 մարդ, զոհերի թիվը հասել է 66-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան