Դատախազություն. Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան: Panorama.am-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ դատախազությունը նախորդ երկու անգամները չէր հաստատել մեղադրական եզրակացությունը, գործը հետ էր ուղարկել քննիչին՝ մեղադրանքի վերաորակավորման համար։
Արդյունքում հատուկ քննչական ծառայությունը Բաբայանին առաջադրված իշխանության յուրացման մեղադրանքը փոխեց պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշեհելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով (շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնեական կեղծիք կատարելը), իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն հանցակցելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասերով։
«Շատ հետաքրքիր դատաքննություն է սպասվում, եթե իհարկե դատախազությունն այս անգամ հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, իսկ քրեական գործի նյութերով, ինչպես ավելի վաղ հայտնել է, ապացուցվել է հանցադեպի բացակայությունը։ Դատարանում քաղաքական իշխանությանը շատ հետաքրքիր խայտառակություն է սպասվում»,-ավելի վաղ հայտարարել էր Արսեն Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաբլոյան. Նման բան մեր գործում գոյություն չունի
- Արսեն Բաբայան. Պինգպոնգից հետո քաղաքական իշխանությունը ստիպված եղավ ընդունել, որ իշխանության յուրացում տեղի չի ունեցել
- Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
- Արսեն Բաբայանն ուզում է, որ իր գործը հասնի դատարան
- Իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրությանը և օրենքին համապատասխան. Ա.Բաբլոյան
- Վարոսյան. Արսեն Բաբայանի գործով որևէ դատական ակտ այսօր դարձավ ապօրինի
- Երվանդ Վարոսյան. Միակ քրեաիրավական գնահատականը կարող է լինել Բաբայանի ու Բաբլոյանի դեմ քրեգործի կարճումը
- Երվանդ Վարոսյան.Դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտման փաստը
- Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու ՀՔԾ որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան