Մարինե Սուքիասյան. Ամեն ինչ, բացի՝ վարչապետից
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանն իր հոդվածում գրում է.
«Վիրուսի տարածումից մինչև երկրի էպիդեմիոլոգիական վիճակի օպերատիվ տեղեկատվություն տալիս է երկրի վարչապետը։ Ինքն իրեն նշանակել է ՀՀ գլխավոր վիրուսաբան։ Նա՛ է հայտնում թեստավորվածների թիվը և թեստերի պատասխանները։ Սա մեր երկրի ընթացիկ աննորմալություններից ամենասուրն է։
Մինչ այդ խոսում էր դեռևս քննության փուլում գտնվող քրեական գործերից և ինքն իրեն հռչակել էր ՀՀ գլխավոր քննիչ կամ դատախազ։ Հետո կայացնում էր դատավճիռներ՝ ինքն իրեն ներկայացնելով որպես երկրի գլխավոր և միակ դատավոր՝ երդվյալ ատենակալների ամբողջություն։
Շաբաթ-կիրակի օրերին մեկնաբանում է երկրի ռեստորանները և ինքնաներշնչվում, որ երկրի գլխավոր ռեստորանային մասնագետն է։
Պարբերարաբար դառնում է երկրի թիվ 1 վիճակագիրը՝ հիմնականում չճշտված և չստուգված ցուցանիշներ ներկայացնելով, հետո դառնում է երկրի գլխավոր տնտեսագետը, վարչապետի մամուլի խոսնակը։ Իսկ ժամանակ առ ժամանակ դառնում է երկրի հիմնական իրադարձային լրագրողը՝ տարբեր թեմատիկ ռեպորտաժներ ներկայացնելով լսարանին։
Կարո՞ղ է մեկը բացատրել, թե Փաշինյանն ինչո՛ւ է ինքն իրենով փոխարինում բոլոր պետական ինստիտուտները, մասնագետներին։ Հայաստանը վերածվել է մեկ հոգու ռիելիթի-շոուի։ Փաշինյանն ամենուր է , ամեն տեղ՝ ձեր կյանքի ամեն դրվագում։ Իր նոսրացող համակիրների շրջանակը վերածվել է տոտալիտար աղանդի, որը, սակայն, ունի ԱԺ մեծամասնություն և ուժայիններ։ Մնացած հանրությունը տարակուսանքի մեջ է. կդիմանա՞ պետությունը, թե՞ ոչ»։
Հարակից հրապարակումներ`
- Մարինե Սուքիասյան. Մի նկարի խորքային ողբերգությունը
- Մարինե Սուքիասյան. Ինչ կատարվեց երեկ
- Մարինե Սուքիասյան. Կառավարման կակոֆոնիա
- Մարինե Սուքիասյան. Բարձր գնահատականներ՝ առանց «Կանգ առ»-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան