«Հրապարակ». Ջուլֆալակյանին ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չի տվել. Արսենը կհանդիպի՞ վարչապետին
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական հետք կա՞ Ձեր նկատմամբ սկսված այս դեմարշում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին։ Հիշեցնենք` ըմբշամարտի մարզական խորհուրդը օլիմպիադային մասնակցության ուղեգիր չի տվել նրան։ «Ես չեմ տեսնում նման դեմարշ իմ, առավել ևս՝ իմ թիմի նկատմամբ․ խնդիրը մարզական ոլորտում է, պայքարելու եմ մինչև վերջ, պրոցեսը նոր է սկսվում։ Պարզապես տեղի է ունեցել մարզչական խորհրդի կողմից սխալ քայլ, իմ խնդիրն է` այդ մասին տեղեկացնել հանրությանը»,- ասաց նա:
Ինչո՞ւ ձեր թիմը չկանգնեց Ձեր թասիբին. կարծես որևէ հայտարարություն, արձագանք չկա նրանց կողմից։ «Նման անհրաժեշտություն չկա՝ քաղաքականության, թիմի միջամտություն պետք չէ, որևէ նման քննարկում չի եղել, եթե պետք եղավ, կքննարկվի»: Կարծում եք Նիկոլ Փաշինյանը կկանչի, կխոսի՞ Ձեզ հետ այս մասին։ «Անհրաժեշտության դեպքում ինքս կառաջարկեմ հանդիպել այդ թեմայով»: Որ կտրի մարզչական խորհրդի «թաթիկնե՞րը»։ «Դե լավ, էլի, ազնիվ կլինի՝ դուք գնաք, մարզչական խորհրդին հարցնեք, թե ինչու են իրենք նման քայլեր անում»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են