Որոշումս մարտի 19-ին կհարապարակեմ. վարչապետը՝ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման մասին
«Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ մարտի 19-ին լրանում է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը. «Արդյո՞ք մտադիր եք վերանշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին»։
Վարչապետը նշեց, որ կարծում է՝ մենք պրոբլեմներ ունենք իրավապահ համակարգում, և դրանք պետք է համակարգված ձևով լուծել։
«Այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը ես բնականաբար չեմ դնի ոստիկանության պետի պաշտոնակատարի և ԱԱԾ տնօրենի վրա։ Ես էդ 2 թեմաները իրարից կտարանջատեի, ընդ որում՝ ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիրներ ոնենք։ Դրանք լուծված չեն, քանի որ անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում, որին մոտ ենք»,- ասաց վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան