
Բելառուսում հաստատվել է կորոնավիրուսի 6 վարակ
Բելառուս բժիշկները վեց մարդու մոտ հաստատել են կորոնավիրուսով վարակումը: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, հայտարարել է Բելառուսի առողջապահության նախարար Վլադիմիր Կարանիկը, հաղորդում է Regnum-ը:
Նախարարը նշել է, որ բոլոր հիվանդներն իրենց բավարար են զգում: Առավոտյան նրանցից ոչ մեկը ջերմություն չի ունեցել, բժիշկները վերահսկում են նրանց վիճակը:
Առաջին երկու դեպքերը հայտնաբերվել են համաճարակաբանորեն անբարենպաստ տարածքներից վերադարձած մարդկանց շրջանում անցկացված ստուգման ընթացքում: Մնացած վարակվածները մարդիկ են, որոնց հետ կապվել են առաջնային հիվանդները: Հիվանդությունը հայտնաբերվել է Մինսկում և Վիտեբսկում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, մարտի 2-ի դրությամբ Բելառուսում կար կորոնավիրուսի երեք կրող: