Գերմանիան Եվրամիության մեջ «սուպեր հարուստների» տունն է
Գերմանիան դարձել է Եվրամիությունում «սուպեր հարուստների» առաջին նախընտրած տունը և աշխարհում երրորդը՝ ԱՄՆ-ից և Չինաստանից հետո: Այս մասին է վկայում Knight Frank ընկերության իրականացրած ուսումնասիրությունը։
Ինչպես գրում է EU Observer-ը, անցած տարի Գերմանիայում կար 23708 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը կազմում էր 27 միլիոն եվրո կամ ավելի:
Վարկանիշային աղյուսակում բարձր են նաև հարուստների թիվը Ֆրանսիայում (18.776), Մեծ Բրիտանիայում (14 367), Իտալիայում (10,701) և Իռլանդիայում (1,343): Հարուստների թվով Ճապոնիան (17,013) չորրորդն է, իսկ Ռուսաստանը՝ իններորդը (8.924):