«Գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար»
«Չի կարող ոչ մեկ ընտրակաշառք բաժանել կամ ընտրակեղծիքներ կատարել հանրաքվեի ժամանակ, որովհետև այժմ կա քաղաքական կամք պայքարելու ընտրական հանցագործությունների դեմ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Նա նշեց, որ բացի այդ, Քրեական օրենսգրքի փոփոխություններով էապես փոխվեցին մի շարք արարքների համար նախատեսվող պատժաչափերը, դասվեցին ծանր հանցագործությունների ցանկին. ընտրակաշառք բաժանելու համար մինչև 6-7 տարի ազատազրկման կարելի է ենթարկվել, ընտրությունների արդյունքները կեղծելու համար՝ մինչև 8 տարի ազատազրկում, բացի այդ, իրավապահ մարմինները ստացան հնարավորություն օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները կիրառել այդ հանցագործությունների բացահայտման համար:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց. «Դատաիրավական համակարգի չբարեփոխված լինելը շատ լուրջ ..., այդտեղ պետք է տեսնել, թե այդ գործիքները կարո՞ղ են արդյունավետ օգտագործվել, թե՞ ոչ»։
Նա նշեց, որ առաջիկա սպասվող հանրաքվեն թավշյա հեղափոխությունից հետո համազգային մակարդակով երկրորդ քվեարկությունն է, բայց որակեց որպես առաջին քննությունն իշխանության համար:
«Եթե Երևանի ավագանու ընտրությունները և ԱԺ արտահերթ ընտրություններն իրականացվեցին հետհեղափոխական անցումային ժամանակաշրջանում, հանրաքվեն ժամանակի տեսակետից իշխանության առաջին նախաձեռնությունն է: Հանրաքվեի առանձնահատկություն այն է, որ գործող իշխանությունը քննություն է բռնելու ամբողջությամբ ազատ և արդար քվեարկության կազմակերպման տեսակետից»,- նշեց նա:
Ա.Սաքունցի խոսքով, գործող իշխանության պատասխանատվությունն առավել մեծ է, որ այս քվեարկությունն իրականացվի բացառիկ ազատ և արդար. «Վարչական ռեսուրսների տիրապետողն անցկացնում է քվեարկություն, կարելի է ասել ամեն մի քայլը գտնվում է խոշորացույցի հսկողության ներքո»:
Նա նշեց, որ բավական լուրջ մարտահրավեր ունեն. ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության շահարկումների մի ամբողջ պաշարի հետ գործ ունեն:
«Թացը չորից տարանջատելու այս դժվարությունը լուրջ մտահոգող գործոն է, որը ուղեկցելու է այս հանրաքվեին»,- ասաց Ա.Սաքունցը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը. Հակոբյան
- Դեմկուսը դիմում է համակիրներին՝ չամսանակցել հանրաքվեին
- Հանրաքվեի քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում Հանրային հեռուստաընկերությունն իշխանությունների օգտին է գործել.«Մեդիա պաշտպան»
- Սուրեն Պապիկյան. Մենք չենք պատրաստվում կենաց-մահու պայքարի նետվել
- Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները
- Արդարադատության նախարարը խնդիր է տեսնում սահմանադրական հանրաքվեի արդյունքների քննման գործընթացում
- Հանրաքվեի շրջանակներում դատախազությունում աշխատանքային խումբ է ստեղծվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան