Ռոհանին մեկնաբանել է Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկը
Կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ-ի՝ Իրանին օգնելու առաջարկը «կարեկցանքի դիմակ» է, եթե Վաշինգտոնը իսկապես ցանկանում է օգնել, թող վերացնի պատժամիջոցները։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանին օգնելու ԱՄՆ առաջարկը:
Ria.ru-ն գրում է՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել էր, որ իրենք պատրաստ են օգնելու Իրանին՝ պայքարելու կորոնավիրուսի դեմ, միայն պետք է Իրանը խնդրի։
«Նրանք, կարեկցանքի դիմակ կրելով, ասում են, թե ուզում են օգնել իրանական ժողովրդին: Եթե դուք իսկապես ասում եք ճշմարտությունը, հանեք պատժամիջոցները, գոնե դեղամիջոցների հարցում: Սա կլինի առաջին քայլը: Ասեք, որ դուք սխալներ եք թույլ տվել Իրանի դեմ և ներողություն խնդրեք», - ասել է Ռոհանին
Նա նշել է, որ Իրանը կփորձի հաղթահարել կորոնավիրուսի բերած ճգնաժամը հնարավորինս կարճ ժամանակահատվածում և նվազագույն կորուստներով:
Վերջին տվյալներով Իրանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 2,3 հազար դեպք, որից 77 մարդ մահացել է, առողջացել է 435-ը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով
- Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի
- Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան