Լուվրը բաց է
Փարիզյան Լուվրն այսօր բացվել է այցելուների համար այն բանից հետ, երբ կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխատակիցների մտահոգությունների պատճառով երկու օր փակվել էր:
«Այսօր Լուվրը բաց է»,- գրված է թանգարանի Թվիթերում:
Ռիա նովոստին հիշեցնում է, որ կիրակի Լուվրը փակ է եղել՝ կապված կորոնավիրուսի տարածմանը նվիրված անձնակազմի խորհրդակցության հետ: Այն փակ է եղել նաև երկուշաբթի, վարակի տարածման հետ կապված աշխատակազմի մտահոգությունների պատճառով: Երեքշաբթի թանգարանում սովորական հանգստյան օր էր:
Վերջին տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 212 մարդ: Իշխանությունները միջոցառումներ են նախաձեռնում վարակի տարծումը կանխելու համար: Մասնավորապես, արգելված է 5000-ից ավելի մարդու մասնակցությամբ փակ տարածություններում միջոցառումները, երկրի որոշ շրջաններում փակ են դպրոցական ու նախադպրոցական հաստատությունները:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայում բժշկական դիմակները հասանելի են միայն դեղատոմսով
- Ինչպես է Ֆեյսբուքը վերահսկում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
- Գերմանական գրքի խոշոր տոնավաճառը չեղարկվել է
- Կորոնավիրուսն ավելացրել է Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը Ֆրանսիայում
- Բուժվել է կորոնավիրուսով վարակված 48 469 հիվանդ
- Եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը. Հակոբյան
- Ուկրաինայում քրգործեր են հարուցել կորոնավիրուսի հետ կապված անկարգությունների պատճառով
- Լուվրը փակվել է կորոնավիրուսի հարցով խորհրդակցության պատճառով
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան