Մատենադարանի արհեստակցական միությունն արձանագրել է խախտումներ ու դիմել Գլխավոր դատախազություն
Մատենադարանի աշխատակիցները ձևավորել են աշխատողների արհեստակցական միություն, նպատակն է աշխատողների, հատկապես գիտաշխատողների աշխատանքային պայմանների բարելավումը: Լրագրողների հետ հանդիպմանը Մատենադարանի արհեստակցական միության նախագահությունից Ալլա Խառատյանն ասաց, որ իրենց նպատակն է գիտական աշխատանքն ավելի կազմակերպված ու ավելի լավ որակյալ դարձնել:
«Մենք ծանոթացանք բոլոր խնդիրներին, փորձել ենք այդ խնդիրների լուծմանը հասնել գործակցային, համագործակցային մթոնոլորտում»,- նշեց նա:
Ասուլիսին ներկա արհստակցական միությունից Գայանե Ավագյանն ասաց, որ իրենք բաց և համագործակցային էին տրամադրված, սակայն ընթացքում պարզ է դարձել, որ գործատուն և նրա շրջապատն արհմիության վերաբերյալ ուներ իր պատկերացումները, դրանք գլխավորապես դեղին արհմիության մասին պատկերացունմներ էին, այսինքն արհմիություն, որը գործատուն է ձևավորում, և ներսում չի ողջունվում իրենց կողմից բարձրաձայնվող խնդիրները:
Ասուլիսի բանախոսները նշեցին, որ Մատենադարանի կառավարման մարմինների ընտրության ժամանակ խախտումներ են եղել, նաև խախտումով է կատարվել կանոնադարության փոփոխությունը: Նրանք ասացին, որ կանոնադրական փոփոխություն անելու համար առնվազն 13 ստորագրություն էր պետք, սակայն 10 հոգի է ստորագրել, մինչդեռ պետական ռեգիստեր է ներկայացվել արձանագրությունից քաղվածք, որի համաձայն 13 հոգի է ստորագրել այդ արձանագրությունը:
«Այս բոլոր տեղեկություններն ունենալով՝ մեր քաղաացիական պարտքը համարեցինք իրազեկել իրավապահներին: Դիմեցինք Գլխավոր դատախազություն: Ըստ էության, հիմա այդ գործը կոծկելու փորձ է արվում, բացատրությունն այն է, որ հանցակազմ չկա: Կենտրոն ոստիկանությունից ստացել են քրեական գործի հարուցումը մերժող նամակ, հիմքերը չափազանց անբավարար են»,- ասաց Գ. Ավագյանը:
Նա տեղեկացրեց, որ այդ մերժումը բողոքարկել են, քանի որ բոլոր հիմքերը կան: Ալլա Խառատյանն ասաց , որ բողոքարկելու են այնքան ժամանակ մինչև պատշաճ քննություն կատարվի:
Գ.Ավագյանը նշեց, որ քանիցս դիմել են ԿԳՄՍ նախարարություն, սակայն միշտ ստանում են նմանաբովանդակ պատասխաններ, մասնավորապես տնօրինության կողմից:
«Վստահ չեմ, գուցե նախարարությանն իրեն թույլ չի տալիս հիմնադրամի ինքնավարության գործերին միջամտել, բայց ստանդարտ իրավիճակում չենք գտնվում, ինքնավարությունը բռնազավթված է: Երկրորդ, ըստ էության, հասկանում ենք, որ փակ շղթա է գործում. դիմումներ, նամակներ ես գրում, հասնում է մի օղակ, նույն պատասխաններ ես ստանում, գլխավորապես տնօրինության պատասխաններն են: Առանց որևէ բացատրության մեր նամակներին պատասխան ենք ստանում տնօրինությունից»,- ասաց նա:
Ա.Ավագյանը տեղեկացրեց, որ կանոնադրական փոփոխությունների փաթեթ են մշակել, ավելի դեմոկրատական կառավարում կմտցնեն ինստիտուտում, ներկայացնելու են այդ փաթեթը հոգաբարձուների խորհրդին, չգիտեն՝ ինչ արձագանքներ կլինեն:
Նա ասաց, որ իրեն սպառնացել են, որ կարող են ազատել աշխատանքից, նաև տեղյակ է, որ չեն կարող իրենց ազատել, քանի որ արհմիության անդամ է, բավականին քաղաքական հարց կդառնա, երկրորդ՝ արհմիության գործունեության շնորհիվ հասել են նրան, որ աշխատանքային պայմանագրերը դարձել են անժամկետ, այսինք վերականգնվել են իրենց մշտական հաստիքներում, կարող են ազատել այն դեպքում, երբ պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը: