ՏԶՆԿ. Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով Իրան-Հայաստան և Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը ներկայացնում է վերլուծություն այն մասին, թե ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով Իրան-Հայաստան և Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին:
Կառավարության որոշմամբ Իրանի հետ հաղորդակցության ժամանակավոր սահմանափակումը երկարաձգվելու է մինչև մարտի 24-ը, ինչը նաև տարածվելու է բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների վրա: Իսկ Վրաստանի կողմից իրանական ծագման միրգ և բանջարեղենի վերաարտահանումը Ռուսաստան Վրաստանի տարածքով ժամանակավորապես դադարեցվել է:
Արտահանման և ներուծման կտրվածքով նշենք, որ 2019թ.-ին Իրան-Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 408.8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018թ.-ի համեմատ 12.4% աճ է արձանագրել: Երկու երկրների միջև ապրանքների առևտրաշրջանառությունը 2019թ.-ին կազմել է Հայաստանի առևտրաշրջանառության ընդամենը 5%-ը: 2019թ.-ին Հայաստանը հիմնականում Իրան է արտահանել Էլեկտրաէներգիա (արտահանման ծավալների 75%) և ոչխարի կամ այծի թարմ միս (10%): Ներմուծման դեպքում՝ հիմնականում բնական և հեղուկ գազ (ներմուծման ծավալների 20%), նավթ և նավթամթերք (10%), ցեմենտ (8%): Մինչև 2020թ.-ի մարտի 24 բեռնափոխադրումների սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, իսկ ուղևորափոխադրումների սահմանափակումը զբոսաշրջության ոլորտի միջոցով կազդի մեր տնտեսության մի շարք ոլորտների վրա՝ կացության և հանրային սննդի կազմկերպման վրա և այլն, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճի տեմպը:
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածքով իրանական ծագման միրգ և բանջարեղենի տեղափոխման արգելանքին, ապա եթե այդ ապրանքները չվերաարտահանվեն Ռուսաստան, ապա իրացվելու են հայկական շուկայում՝ մրցակցություն առաջացնելով տեղական և իրանական ապրանքների միջև: Հայաստանի սպառողը ընտրության դեպքում կարող է ընտրել ավելի էժան ապրանք, ինչը կհանգեցնի գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:
Այսպիսով՝ Իրանի հետ բեռնափոխադրման վրա սահմանափակումը Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցություն չի ունենա, ուղևորափոխադրումը՝ կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպը հատկապես 2020թ.-ի առաջին եռամսյակում, իսկ Վրաստանի տարածքով իրանական ծագման ապրանքների վրա արգելանքը՝ կհանգեցնի հայկական գյուղմթերքի շուկայում գների իջեցմանը և գյուղաբնակ տնային տնտեսությունների եկամուտների կրճատմանը:
Հարակից հրապարակումներ`
- ՏԶՆԿ. Միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալները կրճատվել են
- ՏԶՆ. Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումն՝ աճել
- ՏԶՆԿ. Ամանորին 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառության հակառակ կողմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան