Ինչպես է պաշտպանվում կորոնավիրուսից ՀՀ ԱԺ-ն
Շաբաթվա սկզբին հայաստանյան խորհրդարանը մեկնարկեց աշխատանքները, թեև, օրինակ, հարևան Իրանը կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու համար դադարեցրեց նաև մեջլիսի (խորհրդարանի) աշխատանքները։ Նույնիսկ այս դեպքում՝ Իրանի խորհրդարանի պատգամավորների 8 տոկոսի մոտ հաստատվել է կորոնավիրուս։
Իսկ ինչ են անում ՀՀ խորհրդարանում, եթե ստիպված են այնուամենայնիվ իրար գլխի հավաքվել, ավելին՝ մի շենքում հարյուրավոր աշխատակիցներ ունենալ։
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ խորհրդարանի բոլոր հարկերն ապահովված են ալկոգելերով, իսկ աշխատանքի մեկնարկից առաջ խորհրդարանի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են։
«Եթե աշխատակցի մոտ նկատվում է բարձր ջերմություն, հազ կամ հարբուխ, միանգամից տուն ենք ուղարկում»,- ասաց Մինասյանը։
Ճշտող հարցին՝ այսօր նման դեպք գրանցվե՞լ է, Մինասյանը պատասխանեց՝ ոչ. «Չենք ունեցել ջերմությամբ և հարբուխով ԱԺ եկած ատգամավոր»։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով
- Գևորգ Գրիգորյան. Քննարկել և հաստատել գարնանային արձակուրդի ժամկետների փոփոխման հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան