Մեր երկու չեմպիոնները 5 մլն դրամ պարգևավճարը չեն ստացել. Արսեն Ջուլֆալակյանը՝ ԿԳՄՍ նախարարին
«Սիմոն Մարտիրոսյանի դեպքում որոշում դեռ չկա, բայց լինելու պահին կարծում եմ հասանելիք գումարը, որ պետությունը հայտարարել է, պետք է վճարվի»,- այսօր խորհրդարանում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատախանելով իմքայլական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ Տիգրան Մարտիրոսյանը վաստակել էր բրոնզե մեդալ, և 8 տարի անց՝ 2016-ին, մրցակցի դոպինգ թեստի վերստուգումը ցույց տվեց, որ արդյունքները մաքուր չեն, և Մարտիրոսյանը 2018-ին արժանացավ արծաթե մեդալի։ Իսկ Ռիոյի օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանը արծաթե մեդալ էր նվաճել, բայց նույնը տեղի ունեցավ նրա մրցակցի հետ, և Մարտիրոսյանը հռչակվեց օլիմպիական խաղերի չեմպիոն։
«Մենք ունենք պետական պարգևավճարների համակարգ, որով, ըստ նվաճման, պարգևներ են ստանում մարզիկները։ Հիմա տղաներից մեկը բրոնզից դարձել է արծաթե, մյուսը՝ արծաթից ոսկե մեդալակիր։ Ո՞նց անենք, որ նրանք իրենց հասանելիք 5 մլն դրամները ստանան»,- հարցրեց Ջուլֆալակյանը։
Հարությունյանը նշեց, որ Սիմոն Մարտիրոսյանի հետ զրուցել է, և տեղեկացել, որ հարցը կլուծվի մինչև ամառ։ Նախարարը վստահեցրեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
Ջուլֆալակյանն էլ արձագանքեց, որ Տիգրան Մարտիրոսյանի դեպքում ևս կարելի է հարցը վերանայել, քանի որ պրոֆեսիոնալ սպորտից հեռանալուց հետո նրա մասին քիչ է խոսվում, որին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ պատգամավորի առաջարկը հաշվի կառնվի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են