Վիրավորված զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու որոշումը միաձայն ընդունվեց
ԱԺ-ն այսօր 114 կողմ ձայնով ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։
Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակն ընդլայնել՝ այնտեղ ընդգրկելով նաև հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով կյանքին կամ առողջությանը հասցված վնասի դեպքերը:
Նախկին կարգավորմամբ հիմնադրամի շահառու էին համարվում մարտական գործողությունների, մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանք իրականացնելու ժամանակ միայն անմիջականորեն շփման գծում վիրավորումը կամ կյանքի հետ անհամատեղելի վնաս ստացած զինծառայողներին ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդը ձեզ կների, որովհետև դուք բարի թագավորնե՞ր եք». Անի Սամսոնյան
- Օրենքի նախագծի ընդունումը մերժվեց հեղինակի առաջարկով
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի