ՍԴ-ն քննության է ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի սահմանադրականությունը ստուգելու վերաբերյալ նախագահի դիմումը
Սահմանադրական դատարանը որոշել է քննության ընդունել «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցը։
Հիշեցնենք, որ նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ չստորագրելով ԱԺ կողմից ընդունված «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Պետք է քննվի օրինագծի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։
Ինչպես նշվում է ՍԴ աշխատակարգային որոշման մեջ, գործի դատաքննությունը կսկսի ապրիլի 28-ին՝ ժամը 11.00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Ֆ. Թոխյանը։
Դատաքննությունը կանցկացվի բանավոր ընթացակարգով։
«Հաշվի առնելով, որ տվյալ գործը ձեռք է բերել հասարակական մեծ հնչեղություն, և դրա բանավոր դատաքննությունը կնպաստի գործի հանգամանքների առավել արդյունավետ բացահայտմանը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 6-րդ մասի և 72-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ գործի դատաքննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ Ազգային ժողովին»,- ասված է որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները