Ինչպես է Ֆեյսբուքը վերահսկում կորոնավիրուսի մասին տեղեկատվությունը
Ֆեյսբուքն անվճար օգնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կորոնավիրոսի մասին տեղադրել գովազդներ և հեռացնում է վարակի մասին կեղծ տեղեկատվությունը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:
Նա նշել է, որ եթե օգտատերը սոցիալական ցանցում որոնում է կորոնավիրուսի վերաբերյալ որևէ տեղեկատվություն, ապա նա կստանա այնպիսի ծանուցում, որի միջոցով ԱՀԿ-ի կամ տարածքային առողջապահական մարմնի կայքի հասցեն կփոխանցվի: Այդպես նա կարող է ստանել վերջին տեղեկատվությունը վարակի մասին:
«Մենք աշխատում ենք երկրների առողջապահության նախարարությունների և այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսինն են ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը, որպեսզի օգտատերերը ստանան ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն կորոնավիրուսի մասին: Մենք ԱՀԿ-ին տրամադրում ենք այնքան անվճար գովազդների տեղադրում, ինչքան նրանց անհրաժեշտ է, նաև այլ աջակցություն ենք ցուցաբերում…»,- ասել է նա:
Ցուկերբերգը նաև ասել է, որ սոցիալական ցանցը հեռացնում է կեղծիքները և վնասակար ապատեղեկատվությունը:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով
- ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- ՏԶՆԿ. Ինչպե՞ս կարձագանքի ՀՀ տնտեսությունը կորոնավիրուսի հետևանքով Իրան-Հայաստան և Վրաստանով իրանական ապրանքների արտահանման արգելքին
- Կորոնավիրուսն ավելացրել է Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը Ֆրանսիայում
- Բուժվել է կորոնավիրուսով վարակված 48 469 հիվանդ
- Առաջին կորոնավիրուսով վարակի դեպքն է հայտնաբերվել Ջիբրալթարում
- Կորոնավիրուսի պատճառով Բրիտանիան պատրաստ է բանակը դուրս բերել փողոց
- Կորոնավիրուսի 9 նոր դեպք է գրանցվել Շվեդիայում
- Եթե կորոնավիրուսով պայմանավորված վիճակն ավելի սրվի, կդիտարկվի հանրաքվեի հետաձգման հարցը. Հակոբյան
- Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
- Վաշինգտոնի նահանգում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել
- COVID-19. Ֆրանսիան հաստատում է կորոնավիրուսից 3-րդ մահը, ԵՄ-ն բարձրացնում է ռիսկի մակարդակը
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան