Թող որևէ համայնքապետ իշխանություններին արջի ծառայություններ չմատուցի.Պապիկյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանն այն հայտարարությունները, թե մարզպետներն իրենց մոտ են հրավիրում համայնքապետերին և հրահանգում, որ նրանք աշխատեն «ԱՅՈ»-ի օգտին: Ստուգվե՞լ են արդյոք այդ հայտարարությունները:
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խեղաթյուրվում է իրականությունը, որի համար յուրաքանչյուրը նախ պետք է կրի քաղաքական պատասխանատվություն:
«Նման բան տեղի չի ունեցել, իսկ եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք ներկայացնել, բարձրաձայնել, անվանական հնչեցնել այն անձանց, ովքեր նման քայլերի են դիմել: Ես բացառում եմ, որ «ԱՅՈ» շտաբի, առավել ևս, ՏԿԵՆ որևէ ներկայացուցչի կողմից կարող է լինել նման հրահանգ: Ես նաև հայտարարել եմ, որ թող որևէ համայնքապետ իշխանություններին արջի ծառայություններ չմատուցի: ՀՀ քաղաքացուն տրված է հնարավորություն ապրիլի 5-ին քվեարկել իր խղճով և մտքով: ՀՀ բոլոր քաղաքացիներն են ՍԴ փոփոխությունների շահառուն: Հնչում են նաև մանիպուլատիվ հայտարարություններ՝ գուցե Պապիկյանն էսպես է ասում, բայց «տակից» ուրիշ բան է անում: Էդ ե՞րբ եք տեսել ես «տակից» ինչ-որ բան անեմ»,- ասաց Պապիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան