ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ.Խաղադաշտից հետևեք UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Mastercard-ը հայտարարում են մրցույթ, որին կարող են մասնակցել Բանկի կողմից թողարկվող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերի քարտապանները (նաև մրցույթի ընթացքում նոր տրամադրվող քարտերի քարտապանները):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. ապրիլի 20-ը ներառյալ գրանցվել myuefacard.am հարթակում և կատարել նվազագույնը 200.000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի վճարային գործառնություններ: Մրցույթի ամփոփմանը հաշվարկվելու է քարտատիրոջ կողմից գործող Mastercard միջազգային վճարային համակարգի բոլոր քարտերով կատարված վճարային գործառնությունների հանրագումարը:
Մրցույթի վերջնարդյունքում պատահականության սկզբունքով ընտրված քարտատերը երկու անձի համար կնվաճի 2020թ.-ի UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին մարզադաշտից հետևելու հնարավորություն և 4-օրյա ուղևորություն դեպի եզրափակիչ խաղն ընդունող քաղաք:
Մրցույթի հիմնական պայմանները ներկայացված են այստեղ:
«Իմացի՛ր ավելին myuefacard.am և acba.am կայքերից կամ զանգահարի՛ր 010 31 88 88 հեռախոսահամարին»,-նշում են Բանկից։
Բանկը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- NABU-ի և ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ Մարտունի գյուղում կառուցվել է մեղրի համտեսի սրահ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կսպասարկի չինական UnionPay քարտերը
- Արենի. գինու տոն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ
- «Արենի գինու փառատոնը»՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հետ
- ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին