Անգլիայի թագուհին ձեռնոցներով է հանձնել մրցանակները
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ ավանդական մրցանակաբաշխությանը մասնակցել է ձեռնոցներով` երկրում կորոնավիրուսի տարածման ֆոնին: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Press Association»-ի տարածած լուսանկարներում երևում է՝ ինչպես է թագուհին սպիտակ ձեռնոցներով Բրիտանական կայսրության հրամանատարի խաչ շքանշանը ամրացնում դերասանուհի Ուենդի Քրեյգի կոստյումին։
Մամուլը թագուհու՝ ձեռնոցներով միջոցառմանը ներկայանալը համարում է ողջամիտ քայլ, քանի որ տարածվող կորոնավիրուսի պատճառով աշխարհում գրեթե 3000 մարդ մահացել է։
«Press Association»-ի գլխավոր խմբագիր Ջո Լիթլը նշել է, որ թագուհին 6 շաբաթից կդառնա 94 տարեկան, և նա կորոնավիրուսի համար ամեախոցելի տարիքում է գտնվում։ Ըստ խմբագրի, թագուհուն կորոնավիրուսից պաշտպանելու երկրորդ տարբերակը կլիներ միջոցառման չեղարկումը։
Մեծ Բրիտանիայում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի խորհրդարանի անդամների 8 տոկոսը վարակված է կորոնավիրուսով
- ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Կորոնավիրուսն ավելացրել է Կամյուի «Ժանտախտ» վեպի վաճառքը Ֆրանսիայում
- Պետությունների 33.3%-ում գրանցվել է կորոնավիրուս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները