Արայիկ Հարությունյան. Չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալները ներելու եմ
Արցախի նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը բացառում է ղեկավարել այնպիսի կառավարություն, որի անդամների սխալները ներելու է։
Անդրադառնալով մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացված քարոզարշավին՝ ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.
«Երեկ հանդիպումներս մայրաքաղաքում էին:
Կրկին հավաստիացրեցի, որ, մեր հաջողության պարագայում, նախ պետական կառավարման համակարգում, ուժային ծառայությունների ղեկավար պաշտոններում նշանակվելու են միայն հասարակության կողմից մեծ հարգանք վայելող մարդիկ: Ես չեմ պատրաստվում գլխավորել մի կառավարություն, որի անդամների կատարած սխալներն ու թերությունները ներելու կամ, առավել ևս, արդարացնելու եմ: Բացառված է:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտի զարգացման ծրագրին, ապա նախատեսում ենք առաջիկա հինգ տարիներին ամբողջությամբ վերանորոգել բոլոր այն շենքերի տանիքները, շքամուտքերն ու բակերը, որոնք ունեն դրա անհրաժեշտությունը: Ամբողջությամբ ավարտելու ենք փողոցների ասֆալտապատման և կապիտալ վերանորոգման աշխատանքները, մայրաքաղաքի փողոցներում մեքենաների խցանումները վերացնելու համար կկառուցվեն գետնանցումներ, կլուծվի կոյուղու խնդիրը: Պատարայի ջրամբարի կառուցման արդյունքում անհամեմատ փոխվելու է մայրաքաղաքի խմելու ջրի որակը:
Բարեկեցիկ ապագա կերտելու մեր ծրագրերում ներառվել է Ստեփանակերտի յուրաքանչյուր թաղամաս, ինչը որակապես փոխելու է յուրաքանչյուր ստեփանակերտցու ապրելակերպը: Մենք չենք ասում՝ լավ է լինելու, մենք ներկայացնում ենք այդ ամենն իրականություն դարձնելու իրատեսական ճանապարհը: Մենք շատ լավ ենք գիտակցում մեր խոսքի արժեքն ու նշանակությունը և տարիների ընթացքում ապացուցել ենք դա: Վստահե՛ք, և նոր արդյունքները երկար սպասեցնել չեն տա»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան