Երևանի փոխքաղաքապետերն ու վարչության պետերը պարգևատրվել են
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 2-ին ստորագրել է կարգադրություն, որով աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի 20 աշխատակիցներ պարգևատրվել են՝ Երևան քաղաքի 2020թ-ի. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին: Ընդհանուր գումարը կազմել է 6.590.000 դրամ։
Պարգևատրվածների թվում են՝ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, տեղակալներ Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը և աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը, յուրաքանչյուրը 480.000-ական դրամի չափով, վարչության պետերը՝ յուրաքանչյուրը 265.000-ական դրամով:
Հարակից հրապարակումներ`
- Yerkir.am. Ամսական 25.000 դոլար կամ սփյուռքի հանձնակատարի «ռոքֆելլերյան» պարգևատրումները
- ՊԵԿ-ին պարգևատրումների համար գումար կհատկացվի
- ՊԵԿ-ում ամբողջ տարի պարգևատրում է լինելու
- Պարգևատրումը պետք է կապված լինի արդյունքային ցուցանիշների հետ. Արտակ Մանուկյան
- Այդպիսի պարգևատրումներ, այդպիսի մեծ թվեր չկան. Դավիթ Անանյան