Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի առաջնեկը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր որդի է ունեցել։ Այս մասին նշված է «Ռոմա» ՖԱ-ի թվիթերյան միկրոբլոգում։
Փոքրիկին անվանակոչել են Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:
«Շնորհավորում ենք նաև մայրիկին և բարի գալուստ փոքրիկին»,- գրել է ակումբը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում