Քաղաքական 16:02 04/03/2020

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավարությունը կարող է բարդացնել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները․ «Կոմերսանտ»

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ դատավարությունը կարող է բարդացնել հարաբերությունները Մոսկվայի և Երևանի միջև։ Այս մասին գրել է Վլադիմիր Սոլովյովը՝ «Կոմերսանտում» հրապարակված «Ոչ ոք չի մոռացվել և ոչինչ չի փակվել» հոդվածում։

Նշվում է, որ մարտի 3-ին Երևանի դատարանը չկարողացավ որոշում կայացնել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ, որը պահանջում էր փակել քրեական գործը: Դատավորը դադար վերցրեց «քննելու գործի բոլոր հանգամանքները և ապացույցները»: Իշխանության ուզուրպացիայի մեջ մեղադրվող նախկին նախագահի փաստաբաններն ու հարազատները պատրաստվում են նրան, որ դիմումը կմերժվի և գործընթացը, որը սկսվել է գրեթե երկու տարի առաջ, կշարունակվի ևս մի քանի տարի:

«Պարոն Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ բարեկամությունը չի թաքցնում նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային գրգռիչներից մեկը»,- գրում է հոդվածագիրը:

Ասվում է, որ սահմանադրական կարգը տապալելու քրեական գործով, բացի Ռոբերտ Քոչարյանից, անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:

«Մարտի 3-ի, ինչպես նաև նախորդ դատական նիստերին ներկա էին և՛ նախկին նախագահի կողմնակիցները, և՛ նրա ընդդիմախոսները: Վերջիններս ամբաստանյալներին մեղավոր են համարում 2008 թվականի մարտի իրադարձությունների համար»,- գրում է Սոլովյովը՝ հավելելով, որ 12 տարի առաջ Երևանում ընդդիմության հանրահավաքը, որը չէր ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները, բռնի ցրվեց, բախումների հետևանքով սպանեցին մարդիկ: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որին այն ժամանակ ընդդիմադիր գործունեությունն արժեցավ 2 տարվա ազատազրկում:

Ինչպես գրում է Սոլովյովը, երբ Ռոբերտ Քոչարյանը մտավ դատական նիստերի դահլիճ, այնտեղ ներկա նրա աջակիցները ոտքի կանգնեցին ու նրան դիմավորեցին ծափերով, իսկ հակառակորդները՝ բղավոցներով։

«Նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է քննարկեր քրեական հետապնդումը դադարեցնելու պարոն Քոչարյանի պաշտպանության հայցը: Նույն միջնորդություններով էին դիմել նաև մյուս ամբաստանյալների փաստաբանները: Բայց տիկին Դանիբեկյանը որոշեց որոշում չկայացնել՝ «պաշտպանության միջնորդության վերաբերյալ որոշումը հետաձգել՝ մինչև գործի բոլոր հանգամանքները պարզվեն, և ապացույցները քննվեն: Դրանից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես եկան մեկ այլ նախաձեռնությամբ. նրանք ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Աննա Դանիբեկյանին, որի պատճառը, ինչպես ասաց նախկին նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը, Հայաստանի Գերագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությունն էր: Նա հարցազրույցներից մեկում ասել էր, որ իշխանությունները ցանկանում են՝ բոլոր դատավորները նման լինեն Արմեն Դանիելյանին, որը նախորդ տարվա հուլիսին Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց, և Աննա Դանիբեկյանին։ Բացարկի միջնորդության վերաբերյալ ևս նույն օրը որոշում չկայացվեց և այս հարցը հնարավոր է լուծել մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է հոդվածում:

Նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չի ապավինում իր առաջարկների հաջողությանը: Ավելին, փաստաբան Արամ Վարդևանյանը չի բացառում, որ գործընթացը, որը սկսվել է 2018 թ-ին, կերկարաձգվի ևս այդքան, եթե ոչ ավելի, քանի որ, ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է Վարդևանյանը, մեղադրող կողմը և քննության կողմն այնպիսի մասշտաբային գործ են հարուցել, որ հնարավորություն չկար այն կարճ ժամանակ քննվի։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոնը, «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է, որ մեղադրող կողմը ներգրավվել է ավելի քան 800 վկա: Նրանց բոլորին պետք է լսեն, ինչը նույնպես կազդի գործի քննության ժամանակի վրա:

Իսկ թե կարո՞ղ են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխել, Արամ Վարդևանյանը դժվարացել է ասել:

Ըստ նրա, փաստաբանները մի քանի անգամ առաջարկել են, որ դատարանը իրենց պաշտպանյալին ազատի նախնական կալանքի կենտրոնից գրավի դիմաց, բայց դատավորը մերժել է այդ հայցը: Առաջիկայում, ինչպես ասել է «Կոմերսանտ»-ի զրուցակիցը, պաշտպանական կողմը դատարան կներկայացնի այս հարցով  երկրի երեք նախկին վարչապետների երաշխիքը:

«Մինչդեռ, Ռոբերտ Քոչարյանի դեմ գործը բացառապես Հայաստանի ներքին գործ չէ: Մոսկվան ի սկզբանե ուշադիր հետևում է քաղաքական գործչի նկատմամբ այս աղմկոտ գործընթացին, որը սերտ բարեկամական հարաբերությունների մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երբ գործընթացը սկսվեց 2018 թ-ին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ նման գործողությունները «հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին, որ այն մտադրություն չունի քաղաքական նկատառումներով կազմակերպել իր նախորդների հետապնդումները»։

Հատկանշական է, որ երբ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցվեց քրեական գործ, պարոն Պուտինը զանգահարեց նրան և շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ:

Անցած հոկտեմբերին, երբ Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, Ռուսաստանի ղեկավարը հանդիպեց ՀՀ նախկին նախագահի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի, և նրա որդու՝ Լևոնի հետ: Հանդիպումը տեղի էր ունեցել Երևանում Ռուսաստանի դեսպանատանը, և բոլորն այն մեկնաբանեցին որպես աջակցության դրսևորում»,- ասվում է հոդվածում:

«Նման մարդը, մեծ երկրի նախագահը, երբ շնորհավորում է իմ հայրիկի ծննդյան տարեդարձը, Նոր տարին, հանդիպում է մեզ հետ, հավանաբար հասկանում է, որ մեր իշխանություններին դժվար թե դուր գա դա...։ Սա ցույց է տալիս, թե նա ինչպիսի մարդ է և ինչ ընկեր», - ասել է Լևոն Քոչարյանը «Կոմերսանտ»-ին:

Կրեմլում «Կոմերսանտ»-ի իրազեկ զրուցակցի խոսքով, ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ գործընթացը համարում է քաղաքական: Ըստ նրա, Մոսկվան բազմիցս իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի իշխանություններին: «Կոմերսանտ»-ի զրուցակիցը նշել է, որ եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ իրավիճակը իրավական հարթության մեջ չլուծվի, ապա նրա ձերբակալությունը կարող է վերածվել ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում ամենաակտուալ հարցերից մեկը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}