Վահե Գրիգորյանի պատճառով գործով դատաքննությունը հետաձգվել է մի քանի ամսով
Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը փաստացի չի կատարում իր պարտականությունները։ Մամուլը բազմիցս գրել է, որ նա աշխատանքի չի գնում, փոխարենը բավականին բարձր աշխատավարձ է ստանում։
ՍԴ պաշտոնական կայքում հրապարակված աշխատակարգային որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ մի գործով զեկուցող նշանակված Գրիգորյանը նույնիսկ որոշման նախագիծ չի պատրաստել, ինչի հետևանքով դատաքննությունը մի քանի ամսով հետաձգվել է ու նույն գործով մեկ այլ զեկուցող է նշանակվել։
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353.1-ին հոդվածի և դրա հետ փոխկապակցված՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործին։
Քանի որ Սահմանադրական դատարանի դատավոր Վ. Գրիգորյանը չի ներկայացրել սույն գործով որոշման նախագիծ և չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, Սահմանադրական դատարանը որոշել է զեկուցով նշանակել ՍԴ դատավոր Ա. Խաչատրյանին։
«Գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 17-ի ժամը 11.00-ից հետաձգել 2020 թվականի մարտի 31-ին՝ ժամը 11.00-ին»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Yerevan.today-ը գրել էր. «Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր է ընտրվել 2019 թվականի հունիսի 20-ին։ Այդ օրվանից ի վեր երբևէ մասնակցություն չի ունեցել ՍԴ նիստերին, քննարկումներին։ Սահմանադրական դատարանը պարբերաբար նիստեր է գումարում, որոշումներ է ընդունում, դատավորներից յուրաքանչյուրն ունի հասցեագրված գործեր։ Իսկ ի՞նչ է անում Վահե Գրիգորյանը։ Պարզապես ոչինչ։
Բայց ոչինչ չանելով հանդերձ, նա օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնցով օժտված է ՍԴ դատավորը։ Վահե Գրիգորյանը 2019 թվականին ըստ աղբյուրի ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` աշխատավարձի ու պարգևատրումների տեսքով, օգտվում է ծառայողական մեքենայից, առանձնասենյակից և այլն։ Ոչինչ չանելու համար պետբյուջեից այդքան գումար ստանալը, ճի՞շտ է, արդա՞ր է․ որովհետև ձեր ընկերն է, կոռուպցիա չէ, չէ՞»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Գրիգորյանը կրկին չի մասնակցում ՍԴ նիստին
- «Փաստինֆո». Վահե Գրիգորյանը մեկնել է գաղտնի գործողումների
- ՍԴ նիստին դատավորներ Վահե Գրիգորյանն ու Ֆելիքս Թոխյանը ներկա չեն
- Կառավարությունից խուսափում են պատասխանել՝ Նիկոլ Փաշինյանն իմացա՞վ, որ Վահե Գրիգորյանը ոչինչ չանելու դիմաց միլիոններ է ստանում․aysor.am
- Վահե Գրիգորյանը ստացել է 10 միլիոն դրամից ավելի գումար` չաշխատելով. yerevantoday
- ԱԺ փոխնախագահ. Եթե օրենքը խախտվել է, ՍԴ նիստերին չի մասնակցել, Վահե Գրիգորյանը պետք է պատասխանատվություն կրի
- ՍԴ. Նիստին անհարգելի պատճառով չի մասնակցել միայն Վահե Գրիգորյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան