Վիկտոր Սողոմոնյան. Ստեղծվող գիրքը մեր նախաձեռնությունը չէ, բայց ինձ շատ ուրախացրել է
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Գործ ՌՔ» ( Дело РК) փաստագրական գրքի ստեղծման մասին իմացել է մամուլում հայտնվելուց առաջ։
«Հեղինակներն ինձ ասացին, որ նման գիրք են գրում, մտադիր են հրապարակել։ Ես շատ ուրախացել եմ, քանի որ ցանկացած բան, որը կօգնի մարդկանց հիշողությունը թարմ պահել ոչ վաղ անցյալի իրադարձությունների, այդ գործի մասին, ծայրահեղ օգտակար է»,-Panorama.am-ի հետ զրույցում խոսելով գրքի մասին՝ նման կարծիք հայտնեց Վ. Սողոմոնյանը։
Մինչ այդ, հեղինակների հետ քննարկումներ բովանդակության, նյութերի մասով չի եղել։ Ինչպես երևում է առաջին մասից, գրքում օգտագործված են բաց աղբյուրներում, ԶԼՄ-ներում հրապարակված փաստեր, դրանց հիման վրա արվել են գնահատականներ, եզրակացություններ։
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարի խոսքով, մեր հասարակությունը նույնիսկ մոտ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները հիշելու, ճիշտ գնահատելու, համապատասխան կոնտեքստում դրանք դիտարկելու և եզրակացություններ անելու խնդիր ունի։
«Ցավոք սրտի, այդ խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև բազմաթիվ երկրներում։ Դա առաջ է եկել տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված ինֆորմացիոն հոսքերի ակտիվացմամբ։ Ահա այս առումով ես շատ եմ կարևորում նման գրքի ի հայտ գալը, որը թույլ կտա մշտապես վառ պահել մարդկանց հիշողությունը»,-ասաց Սողոմոնյանը՝ շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին։
Նա նշեց, հեղինակների հետ զրույցում ինքը պատրաստկամություն է հայտնել հարկ եղած դեպքում աջակցել գրքի հրատարակմանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին