Վիտալի Բալասանյան. Լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու
«Իմ տեսակը պայքարող է: Մենք ձեզ հետ միասին դեռ 91-94 թվականին հաղթանակներ կերտեցինք, որոնք, ցավոք, միջազգային հարթակներում դիվանագիտորեն չկարողացանք ամրագրել»,- Շուշի քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։
Արցախի հերոսը նշել է՝ իր սրբազան պարտքն է համարում խրամատի հաղթանակները, 12 հազար քառակուսի կիլոմետրը միջազգային հարթակներում ամրագրել, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում իր ներդրումն ունենալ:
«Վստահ եմ, որ ձեզ հետ միասին կկարողանանք 2020 թվականը դարձնել հաղթանակների տարի, ինչպես մայիսյան եռատոներն են»,- թեկնածուի գրասենյակի փոխանցմամբ, ելույթում ասել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուն:
Նրա համոզմամբ, Հայաստանում և Արցախում ապրող ամբողջ ժողովուրդն ու հայությունը դեմ է ցանկացած հակահայ քայլերին, որ այսօր կատարվում են կամ փորձելու են կատարել. «Մենք ձեզ հետ միասին լինելու ենք խրամատում և թույլ չենք տալու»։
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների հետ իր հարաբերություններին և դրանց առճակատման որակումներ տալուն, Վիտալի Բալասանյանն ասել է, որ ոչ հայկական պրոյեկտներն են նման տպավորություն ստեղծում: Առճակատում չի կարող լինել։
«Համոզված եղեք, որ ես եմ լինելու Արցախի նախագահը, և որևէ խնդիր չի լինելու: Մարդիկ ասում են՝ ո՞նց եք աշխատելու ՀՀ վարչապետի հետ: Շատ հասարակ, ՀՀ և ԱՀ Սահմանադրությունից ելնելով»,- ասել է նա։
Բալասանյանն ընդգծել է՝ Արցախում ապրող յուրաքանչյուրի համար գլխավոր խնդիրը անվտանգության բաղադրիչն է:
«Պոպուլիզմով առաջնորդվելն իմ տեսակը չէ: Ես անցել եմ ճանապարհ, ես երդում տված մարդ եմ, ես իմ երկիրը, իմ Հայաստանն ու Արցախը շատ եմ սիրում, և ձեզ հետ միասին մեր առաջին հարցը լինելու է անվտանգության հարցը՝ իր բոլոր տարրերով՝ պետական սահմանի պաշտպանություն, բանակի հարց, պահեստազոր, քաղպաշտպանություն»,- ասել է ԱՀ նախագահի թեկնածուն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ոստիկանությունը բացահայտել է Բալասանյանի աջակիցների շտաբի դրոշները պոկողին
- Վիտալի Բալասանյան. Ով հողի վրա ապրում է, նա է տերը
- Վիտալի Բալասանյան. Կցանկանայի, որ այս ընտրություններից բոլորս դուրս գանք համախմբված
- Վիտալի Բալասանյան. «Պայքարելու ենք պետական ունեցվածքի հափշտակության, քիրվայության դեմ...»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան