Օրենքի նախագծի ընդունումը մերժվեց հեղինակի առաջարկով
ԱԺ այսօրվա նիստը պատգամավորները սկսեցին շնորհավորելով իրենց գործընկերոջը՝ Սողոմոն Սողոմանյանին, ծննդյան օրվա կապակցությամբ։ Այնուհետև Աժ-ն գրեթե միաձայն ընդունեց նախորդ օրվա ընթացքում քննարկված 12 օրենքի նախագիծ և համաձայնագիր։
Պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Արտակ Մանուկյանի ներկայացրած «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը միակն էր, որը ԱԺ-ն մերժեց՝ հենց հեղինակների առաջարկով։ Նախորդ նիստում հարցը ներկայացնելիս Արտակ Մանուկյանը հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել օրենքի նախագծի անցումնային դրույթները, որը հնարավոր չէ անել երկրորդ ընթաերցման ժամանակ։ Հետևելով Մանուկյանի կոչին՝ ԱԺ-ն 88 դեմ ձայներով մերժեց օրինագծի ընդունումը։ Սրան հետևեց Մանուկյանի երկրորդ առաջարկը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 83 հոդվածի 3-րդ մասի համաձայն նախագիծը վրադարձնել առաջին ընթերցման գրավոր առաջարկների փուլ։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, որ վերապահումներ են ունեցել նախագծի վերաբերյալ և կողմ կքվերակեն, եթե իրենց առաջարկները հաշվի առնվեն։
ԱԺ նախագահը քվերակության դերց «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծն առաջին ընթերցման ռեժիմ վերադարձնելու առաջարկը, որն ընդունվեց 99 կողմ ձայներով։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի