Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների
Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի հանձնաժողովը մարտի 12-ին Հունաստանում նախատեսված արարողությանն առնչվող միջոցառումների փաթեթ է մշակել` կապված կորոնավիուսի տարածման հետ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Որոշվել է կրճատել Ճապոնիայի պատվիրակության կազմը: Չափվելու է Տոկիո-2020 փոխանցավազքի մասնակիցների ջերմությունը: Իրավիճակից կախված, ընթացակարգերը հնարավոր է ենթարկվեն փոփոխության: Արարողությունների ժամանակ կսահմանափակվի հանդիսականների մուտքը: Կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել վազորդներին ողջունելիս: Ստուգվելու են ոչ միայն բուն միջոցառման մասնակիցները, այլև այդ գործում ներգրավված բոլոր աշխատակիցները: Վատառողջներին խորհուրդ է տրվում հրաժարվել փոխանցավազքից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում օլիմպիական կրակի բոցավառման արարողությունը, ինչպես նաև ջահի փոխանցավազքը կանցկացվի սովորականի նման: Միևնույն ժամանակ միջոցներ կձեռնարկվեն վարակը չտարածելու համար:
Արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան