Ինդոնեզիան կորոնավիրուսով վարակվածներին կտեղափոխի անմարդաբնակ կղզի
Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են վիետնամցի փախստականների նախկին ճամբարը Գալանգ կղզու վրա վերածել մասնագիտացված հիվանդանոցի՝ կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը:
Ինդոնեզիայի բանակի հրամանատար, օդային մարշալ Հադի Չահջանտոն ասել է, որ հիվանդանոցից բացի կղզում կգործի կարանտինային կենտրոն: Ընդհանուր առմամբ, բուժհաստատությունը կկարողանա տեղավորել 1000 հիվանդ:
Ըստ նրա, մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցը պատրաստ կլինի՝ հիվանդներ ընդունելու համար:
Ներկայումս Ինդոնեզիայում հայտնի է կորոնավիրուսով վարակված 2 դեպքի մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան