Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով
Իտալիան նախօրեին հաղորդել է, որ նոր վիրուսի դեպքերի քանակն հասել է 3089-ի: Այս մասին գրում է euronews-ը։
Ելույթ ունենալով Հռոմում կայացած մամլո ճեպազրույցի ժամանակ՝ կորոնավիրուսի հարցով Իտալիայի հատուկ հանձնակատար Անգելո Բորելին ասել է, որ ևս 28 մահվան դեպք է գրանցվել՝ հասնելով 107-ի, որը Չինաստանի սահմաններից դուրս ամենաբարձրն է:
Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակվելու են մինչև մարտի 15-ը՝ որպես վարակի նվազեցման և սահմանափակման միջոց:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին