Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն։
Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. ՍԴ յոթ դատավորները պատմության մեջ կմնան որպես դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ
- Դավիթ Հարությունյան. ՍԴ կազմը որևէ կերպ փոփոխելուց առաջ պետք է հաշվի առնվի «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը
- Վահան Իշխանյան. 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին
- Հրայր Թովմասյան. Այս օրը խիստ խորհրդանշական է Հայաստանի նորագույն պատմության և համայն հայության համար
- Կառավարությունը բյուջեից 3 մլրդ 447 մլն դրամ հատկացրեց ՍԴ փոփոխությունների հանրաքվեի անցկացման ծախսերին
- Ոստիկանական հերթական գործը լուծում է ստանում ՍԴ-ում
- Հրայր Թովմասյան. Թող Սահմանադրությունը ծառայի որպես իրավական պետության կարևորագույն փաստաթուղթ
- Հրայր Թովմասյան. Որոշ մարդիկ քաղաքավարության կանոնները շփոթում են քծնանքի հետ
- Հրայր Թովմասյան. Ինձ ոչինչ չի կասեցնի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան