Քրիստինե Մարտիրոսյանը դատի է տվել Ալլա Պուգաչովային
Քրիստինե Մարտիրոսյան անունով մի կին ինտելեկտուալ իրավունքների դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի: Հայցը դատարան է մուտքագրվել մարտի 4-ին, բովանդակությունը դեռ չի ներկայացվել, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Պուգաչովան:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ենթադրաբար կինը, որը Յամալո-Նենեցական շրջանից է ու զբաղվում է հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրությամբ, խնդիրներ ունի Պուգաչովայի հետ: Հայտնի է, որ Ալլա Պուգաչովային է պատկանում «Կրիստինա» բրենդը: Իսկ Մարտիրոսյանն ունի սննդամթերքի առաքման նույնանուն ձեռնարկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան