Պուտինը վստահ է, որ Կասպերսկին իր ոլորտում ոչնչով չի զիջում Իլոն Մասկին
Ծրագրավորող և ձեռնարկատեր Եվգենի Կասպերսկին կարող է օրինակ ծառայել։ Այս կարծիքին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ունենք Կասպերսկի. կարծում եմ, որ նա իր ոլորտում ոչնչով չի զիջում»,- ասել է Պուտինը՝ Tass-ի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ով կարող է Ռուսաստանում որպես օրինակ լինել, ինչպես օրինակ ամերիկյան գործարար Իլոն Մասկը:
Պուտինը հավելել է, որ Կասպերսկին միակը չէ, ուղղակի նրա անունն է «հենց այդ պահին մտքին եկել»:
Պուտինը շեշտել է, որ «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավարը իր ոլորտի առաջատարներից մեկն է, նրա ընկերությունը կարող էր մեծ հաջողությունների հասնել, եթե չլիներ այլ երկրների արհեստական սահմանափակումները։