Սողոմոն Թեհլերյանի արարքի արդարացման հրապարակային կոչերը նոր նախագծով քրեորեն պատժելի կդիտվեն
Հայաստանի քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի ներկայացման ժամանակ արդարադատության նախարարի տեղակ Սրբուհի Գալյանը տեղեկացրեց, որ հրապարակային կոչերի համար պատասխանատվություն է նախատեսված որոշ հանցագործություններ կատարելու հրապարակային կոչերի, դրանք արդարացնելու համար, բայց այդ կարգավորումները բավարար չեն անձանց կյանքի ու առողջության, ազատության, սեռական ազատության պաշտապանության համար ամուր երաշխիքներ ապահովելու տեսանկյունից։
Նոր կարգավորմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվելու անձի կամ անձանց խմբի նկատմամբ նման հիմքերով, ինչպես նաև բռնությունները հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Արման Աբովյանը, նկատելով, որ կարգավորումն անորոշ է, հարց ուղղեց նախարարի տեղակալին. «Օրինակ, ես արդարացնում եմ որոշակի բռնության դրսևորումը։ Արդարացնում եմ, որ Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Թալեաթ փաշային, հիանում եմ դրանով ու շարունակելու եմ հիանալ և արդարացնել այն։ Ըստ օրենքի՝ արդարացնո՞ւմ եմ այդ բռնությունը, թե ոչ»։
Գալյանը դրական պատասխան տվեց. « Ամեն դեպքում, ձևական կարգով ՝այո։ Ձեր արարքը ենթակա է դիտարկման այս հանցակազմով։ Բայց արդյոք վարույթ իրականացնող մարմինը կգնահատի այդպես, կարծում եմ՝ ոչ, վիճելի է։ Քրեական օրենսգրքում կա նվազ վտանգավորություն ունեցող հանցագործություններ և ամեն դեպքում ձեր կողմից արվող արարքը հասարակության լայն շերտերի մոտ չունի բռնություն գործադրելու հնարավորություն և չի որակվի այս հանցակազմով կամ որակման դեպքում՝ կկարճվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին